Մեր երկրի տնտեսության զարգացման հայեցակարգի գլխավոր ուղղություններից է օրգանիկ գյուղատնտեսության արմատավորումը, որի իրականացման կարևորագույն բաղադրիչներից է օրգանական, օրգանաահանքային, կենսաբանական ծագման պարարտանյութերի արտադրությունը:

ՀՀ կառավարության 13.04.2017թ. 01/29.7 [401714 ] -17 նո.15 որոշմամբ /արձանագրություն 2-րդ կետ/ խնդիր է դրվել ՀՀ-ում լայն կիրառություն ունեցող քիմիական ծագման ազոտական պարարտանյութը (սելիտրան) փոխարինել տեղական արտադրության կենսաբանական ծագման ազոտական պարարտանյութով:

Այս խնդրի իրականացման նպատակով մեր ընկերությունը համագործակցել է նմանատիպ արտադրություն ունեցող ավստրալիական «SABROLL PTY LTD» ընկերության հետ՝այդ տեխնոլոգիան ՀՀ-ում ներդնելու համար:

Ըստ «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման սահմանված կարգի համաձայն փորձարկումները իրականացվել են երեք տարի՝ գյուղնախարարության լիազոր մարմնի հսկողության ներքո:

Միևնույն ժամանակ 2019թ. մեր կողմից արտադրված կենսաբանական «Ազոտոբակտեր ՋԻ» պարարտանյութը դասվել է օրգանիկ պարարտանյութերի շարքին (անցել է հավաստագրում և ճանաչվել օրգանական գյուղատնտեսության համար թույլատրելի/պիտանի):

Աշխարհի ժամանակակից մարտահրավերները, ստիպում են մեզ բիզնեսը վերակառուցել նոր իրավիճակներին համահունչ, կյանքի որակը բարձրացնելու գիտակցությամբ: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին թողնել էկոլոգիապես մաքուր միջավայր:

Մենք պարտավոր ենք մաքուր պահել մեր Տունը: